Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ռոման Պոլանսկին ցանկանում է ֆիլմ նկարահանել Լեհաստանում

Ռոման Պոլանսկին ցանկանում է ֆիլմ նկարահանել Լեհաստանում
28.06.2014 | 12:56

Ռեժիսոր Ռոման Պոլանսկին պատրաստվում է Լեհաստանում ֆիլմ նկարահանել 1960-ականների սկզբի իրադարձությունների մասին: Նրա առաջին նկարահանումը նվիրված կլինի Դրեյֆուսի գործին:

Ֆրանսիական գենշտաբի ղեկավար, ծագումով հրեա Ալֆրեդ Դրեյֆուսը X/X դարի վերջին մեղադրվում էր Գերմանիայի օգտին լրտեսության մեջ: Հակահրեական կամպանիայի ալիքի վրա նրան, ելնելով կեղծ ապացույցներից, զինվորական դատարանը կալանավորեց և դատապարտեց ցմահ բանտարկության:
Դրեյֆուսի գործին վերաբերող ֆիլմ նկարահանելու իր մտադրության մասին Պոլանսկին հայտնել էր դեռևս 2012 թ. գարնանը: Ռեժիսորը հայտնել էր, որ ինքը մտադիր է ֆիլմ նկարահանել Դրեյֆուսի հետ կապված լրտեսական պատմության մասին: Նախատեսված էր, որ սցենարը կգրի Ռոբերտ Խատիսը, իսկ ֆիլմը կնկարահանվի Փարիզում:
Այժմ տեղեկացնում են, որ նկարահանումները տեղի կունենան Կրակովում, որտեղ անցել է Պոլանսկու մանկությունը: Սկզբից ռեժիսորը ցանկանում է ստանալ երաշխիքներ, որ չի մերժվի անչափահասների նկատմամբ բռնության և մեղադրանքների թեմայով իր հետաքննությունը, որոնք իր նկատմամբ առաջադրվել են ԱՄՆ-ում, 1977 թ.:
Լեհաստանում Ռոման Պոլանսկին 1962 թ. նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Դանակը ջրի մեջ»: Այնուհետև նա մեկնում է արտերկիր, աշխատում Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում:
2009 թ. Պոլանսկին կալանավորվել էր Շվեյցարիայում՝ 1978 թ. ԱՄՆ-ից տրված հրամանագրի հիման վրա: Նրա ազատ արձակումը պահանջել են տարբեր երկրների հայտնի կինեմատոգրաֆիստները: 2010 թ. Շվեյցարիայի իշխանությունները մերժել են ամերիկյան կառավարությանը Պոլանսկուն արտահանձնելու խնդրանքը և ազատ են արձակել ռեժիսորին:
Պոլանսկու վերջին ֆիլմը՝ «Վեներան՝ մուշտակի մեջ», 2013 թ. մասնակցել է Կաննի հիմնական մրցակցային ծրագրին և լավագույն ռեժիսուրայի համար ստացել «Սեզար» մրցանակ:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ